Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնաբանել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուղղաթիռի խոցումը
Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը 2015 թվականի պաշտպանական բյուջեի մասին քննարկումների ժամանակ անդրադարձել է նաև ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուղղաթիռի խոցմանը.
«Երեկ Ադրբեջանը Հայաստանի ուղղաթիռ է կործանել: Հայ պաշտոնյաները հայտարարել են, որ պատասխանելու են դրան: Հավատացե՛ք, որ չեք կարող իմանալ, թե վաղն ինչ կկատարվի այս տարածաշրջանում»:
Իր ելույթում Իսմեթ Յըլմազն անդրադարձ է կատարել նաև Ուկրաինայի, Սիրիայի ու Իրաքի, Միջերկրական ծովի արևելյան հատվածի հակամարտություններին: