Ռուս փորձագետը հայտնել է, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, քանի որ չի ցանկանում կորցնել ԱՊՀ-ում սպառազինությունների խոշորագույն (ադրբեջանական) շուկան:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը՝ մեկնաբանելով ԼՂ-ում առաջացած լարվածությունը՝ կապված ուղղաթիռի խոցման հետ.
«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Հարավային Կովկասում մեր մերձակա ռազմավարական դաշնակիցներն են: Ռուսաստանը չի ցանկանում բաց թողնել ԱՊՀ-ում սպառազինությունների թիվ մեկ, ծավալուն շուկան:
Ռուսական զենքի համար «Ռոսօբոռոնէքսպորտի» ստացած պատվերների 7-10 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ-ի երկրներին, իսկ դրանց առյուծի բաժինը պատկանում է Ադրբեջանին:
2009 թվականից շեշտը դրվեց պաշտպանական արդյունաբերության պոտենցիալի վրա՝ որպես երկրի տնտեսության քարշիչ ուժ, ի՞նչ իմաստ ունի սպառազինությունների շուկայի այդ մասից հրաժարվելը: Ռուսաստանի իշխանությունների տեսանկյունից ու նրանց տրամաբանությունից դա կլինի հիմարություն»: