Բաժիններ՝

Լոնդոնում մահացել է վրացի բարեփոխիչ Կախա Բենդուկիձեն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում մահացել է վրացի բարեփոխիչ Կախա Բենդուկիձեն: Ոչ վաղ անցյալում նա սրտի վիրահատության էր ենթարկվել Շվեյցարիայում, ինչից հետո վերականգնողական կուրս էր անցնում Լոնդոնում, ուր և մահացել է սրտի անբավարար աշխատանքի հետևանքով:

Կախա Բենդուկիձեն 58 տարեկան էր: 1980-ական թվականների վերջից մինչև 2004 թվականի կեսերը նա ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել Ռուսաստանում, իսկ 2004 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով զբաղեցրել է երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Պետական ծառայության ժամանակ Կախա Բենդուկիձեն զբաղեցրել է նաև տնտեսական բարեփոխումների համակարգման հարցերով նախարարի պաշտոնը: Համաշխարհային բանկի «Բիզնեսի վարում» զեկույցի համաձայն՝ Բենդուկիձեի ժամանակ 2004-2007 թվականներին Վրաստանը դարձել է ամենաշատ բարեփոխումներն անցկացրած երկիրն աշխարհում:

Մասնավորապես, Վրաստանը բիզնես վարելու դյուրինության ցուցանիշով վարկանիշային աղյուսակում 137-րդ տեղից բարձրացել է մինչև 11-րդ հորիզոնական՝ գերազանցելով Գերմանիային ու Ֆրանսիային: Բենդուկիձեին անվանում են նաև «վրացական տնտեսական հրաշքի հայր»:

2014 թվականին Կախա Բենդուկիձեն հրավիրվել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը կից տնտեսական բարեփոխումների խորհուրդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս