Կառավարությունը ՕԵԿ պատգամավորներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից

Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի և Իշխան Խաչատրյանի ներկայացրած՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը տարածել ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող ծնողի վրա, ՀՀ կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման շրջանակում: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930