Բաժիններ՝

Հայկական մսամթերքն այսուհետ կիրացվի նաև ռուսական շուկայում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ս.թ. հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկը, այնպես էլ միս-մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու նպատակով իրականացվելիք անհրաժեշտ գործողություններն ու ընթացակարգերը:

Արդյունքները երկար սպասել չեն տվել: Ս.թ. նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող և վերամշակող թվով 11 տեղական արտադրողների հնարավորություն է ընձեռնվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում ՌԴ:

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում և այլն) ու համապատասխան ընթացակարգերը:

Ստորև ներկայացված է արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը՝

1) «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՓԲԸ

2) «ՆԱՏՖՈՒԴ» ՓԲԸ

3) «ԱԹԵՆՔ» ՍՊԸ

4) «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ

5) «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍՊԸ

6) «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ

7) «ՄՈՒՇ» ՍՊԸ

8) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ

9) «ՌԱԶՄԻԿ-92» ԱԿ

10) «ԱՐԱՐԱՏ» ԱԿ

11) «ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ» Ա.Ձ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս