Բաժիններ՝

Նրանք սպասում էին մեր ուղղաթիռին, սպասում էին, որ պայթեցնեն.Կոմանդոս. yerkir.am

Սա ծրագրված սադրանք էր, նրանք սպասում էին մեր ուղղաթիռին և շատ լավ էլ գիտեին, որ այն ուսումնավարժական նպատակով է թռչում այդ տարածքով. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, անդրադառնալով երեկ ադրբեջանցիների կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռի պայթեցմանը:

Ըստ նրա` փաստ է, որ ուղղաթիռը զինված չէր ու ռազմական չէր, հակառակ դեպքում` երբ մեր ուղղաթիռը հակառակորդը պայթեցրեց, մեր մյուս` մոտ թռչող երկրորդ ուղղաթիռն էլ կպայթեր` ռազմական ուղղաթիռներում հրթիռները կախված են:

«Ուղղակի ստորություն է նրանց արածը: Նրանց նպատակը լարվածություն ստեղծելն ու լարված մթնոլորտը պահպանելն է, նրանք ուրիշ ոչ մի բանի ի վիճակի չեն: Նրանք գիտեին, որ վայրով է անցնելու ուղղաթիռը և սպասում էին, թե երբ է մոտենալու, որ այն պայթեցնեն»,- ասաց Տեր-Թադևոսյանը: Կոմանդոսը շեշտեց, որ մենք օգոստոսին հնարավորություն ունեինք Ադրբեջանին համարժեք պատասխան տալու, բայց չարեցինք:

Ըստ Արցախյան ազատամարտի հերոսի` օգոստոսին, երբ իրավիճակը լարված էր սահմանին և հակառակորդի դիվերսիոն փորձի արդյունքում նրանք 14 զոհ էին տվել ու 20-25 հոգով անցել էին մեր սահմանը` զոհերին տանելու, մենք պետք է այլ կերպ մեզ պահեինք:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս