ԱԷՄԳ-ն ու Իրանը բանակցությունները կշարունակեն նոյեմբերի 24-ից հետո

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ն ու Թեհրանը պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակել նոյեմբերի 24-ից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ լայնաձևաչափ բանակցությունները տեղի են ունենալու նոյեմբերի 11-ին, Օմանի մայրաքաղաք Մասկաթում: Ենթադրվում է, որ Իրանն ու «Վեցյակը» իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կգան մինչև 2014 թվականի նոյեմբերի 24-ը:

Տեսանյութեր

Լրահոս