Բաժիններ՝

Վրաստանին չի սպառնում քաղաքական ճգնաժամ. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Վրաստանը կհաղթահարի այն խոչընդոտները, որոնք առաջացել են պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի մի շարք համակիրների պաշտոնաթողություններից հետո.

«Մտահոգված են նաև բիզնեսի ներկայացուցիչները, որոնց հետաքրքրում են, թե արդոք տեղի չի ունենո՞ւմ մտահոգիչ բան: Մենք չենք վախենում թե՛ տասնյակ, թե՛ հարյուրավոր այնպիսի արկածախնդիրներից, ինչպիսին է Ալասանիան: Բնականաբար, մենք հեշտությամբ կհաղթահարենք այդ անհեթեթ խոչընդոտները»:

Գարիբաշվիլին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Ալասանիայում կողմում են հայտնվել այն անձինք, որոնց համարել է կառավարության համակիրներ. «Դա նրանց ընտրությունն է, և նրանք նույնպես գիտակցում են այն մեծ պատասխանատվությունը, որ կապված է իրենց գործած սխալի հետ:

Ցանկանում եմ բնակչությանը հայտնել, որ մենք ուժեղ պետություն ենք, ուժեղ իշխանություն և մեր ուժը մեր ժողովրդավարության մեջ է: Վրաստանին չի սպառնում քաղաքական ճգնաժամ: Մենք ունենալու ենք խորհրդարանական ուժեղ մեծամասնություն, և կառավարությունը շարունակելու է աշխատել ավելի արդյունավետորեն»:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ անձամբ իր համար Ալասանիայի արածը հանդիսանում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ի հաղթանակի հանդեպ դավաճանություն: Գարիբաշվիլին Ալասանիային որակել է որպես արկածախնդիր, հիմար ու հավակնոտ նախարար: Գարիբաշվիլին հասարակությանը խոստացել է, որ Ալասանիան դեռ շատ անակնկալներ է մատուցելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս