Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մնալու են անփոփոխ. Յունկեր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները մնալու են նույն ձևով և չեղյալ չեն հայատարարվելու: Այս մասին Բրյուսելում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը.

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մնալու են նույն կերպ, ինչպես որ ներկայումս է: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Եվրահանձնաժողովը վերանայի իր դիրքորոշումը:

Ամեն ինչ կախված է Ուկրաինայում իրավիճակի զարգացումից, սակայն (Ռուսաստանի դեմ) սահմանափակիչ միջոցների խորացման հարցն այն հարցը չէ, որը մենք պետք է լուծենք հենց այսօր»:

Սրանից առաջ էլ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ սահմանաված պատժամիջոցների վերանայումը կախված է Ուկրաինայում իրավիճակի գնահատականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս