Ճապոնական «Յամաձակին» ճանաչվել է աշխարհի լավագույն վիսկի
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ճապոնական «Յամաձակի» միաածիկ վիսկին ճանաչվել է լավագույնն աշխարհում: Վիսկու ոլորտում փորձագետ Ջիմ Մյուրեյը, ով հիմնել է World Whisky Bible («Վիսկու համաշխարհային աստվածաշունչ») տարեկան վարկանիշը, «Յամաձակիին» 100 հնարավոր միավորից շնորհել է 97.5 միավոր:
Ընդգծվում է, որ այդ վարկանիշի գոյության 12 տարիների ընթացքում առաջին անգամ է այդ մրցույթում հաղթում ճապոնական վիսկին: Ընդ որում, շոտլանդական ու իռլանդական կանոնական վիսկիները չեն զբաղեցրել ցուցակի վերին հորիզոնականները:
Այս տարվա վարկանիշային աղյուսակում երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են ԱՄՆ-ում արտադրված վիսկու երկու տեսակներ: Մյուրեյի կարծիքով՝ դարեր շարունակ արտադրողի համբավ ձեռք բերելը չունի մեծ նշանակություն, քանի որ գնալով ավելի շատ երկրներ են արտադրում բարձր կարգի սեփական վիսկի: