Բաժիններ՝

Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող` «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանը Կենտրոնի դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դռնփակ դատական նիստը:

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նշված դատարան Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Քիչ առաջ նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց գլխավոր դատախազության միջնորդությունը և Ա. Սողոյանը 30 օրով վերցվեց կալանքի:

Դատավորը մերժել է նաև նրա փաստաբանի միջնորդությունը` գրավի դիմաց ազատ արձակելը: ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվում նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, որոնք հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով մեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում դատական կարգադրիչները, ստորաբաժանման պետ` Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում էր կայանված նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան:

Ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս