«Գազպրոմը» կարող է Ուկրաինային գազի մատակարարումը վերսկսել 48 ժամում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» կարող է Ուկրաինային գազի մատակարարումը վերսկսել 48 ժամում, եթե Ուկրաինան վճարի 1450 միլիոն դոլար: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ Ուկրաինան այդ միջոցները վճարելու է երկու օրվա ընթացքում, ինչից հետո իրենք կսկսեն ուկրաինացի սպառողների համար գազի մատակարարումը:
Միլերն ընդգծել է, որ իրականում ամեն ինչ կախված է Ուկրաինայի կողմից վճարում անելուց: Միլերը հավելել է, որ Ուկրաինան որպես կանխավճաւր պետք է 760 միլիոն դոլարի վճարում պետք է անի նոյեմբերին, և նույնքան էլ` դեկտեմբերին: