Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում դրական է. Մամեդյարով
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը.
«Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում ընդհանուր առմամբ դրական է: Նման հանդիպումները նպաստում են հակառակ կողմի տրամադրվածությունը ըմբռնելուն՝ կապված հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հետ:
Փարիզյան հանդիպման ժամանակ բանակցություններն անցել են մի քանի փուլով, որոնց ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, որոնց շուրջ դեռ չի հաջողվում հասնել առաջընթացի: Մենք կկառուցենք խաղաղություն ու կզարգացնենք տարածաշրջանը»: