Բաժիններ՝

Այս տարի մահապատժի է ենթարկվել ԿԺԴՀ-ի ղեկավարության մոտ 50 ներկայացուցիչ. մամուլ

Հարավկորեական Yong Hap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի ԿԺԴՀ-ի ղեկավարության մոտ 50 ներկայացուցիչ մահապատժի է ենթարկվել կաշառք վերցնելու ու հարավկորեական հեռուստասերիալներ դիտելու համար: Այս մասին են վկայել հետախուզական մարմինների տվյալները:

Միևնույն ժամանակ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ մահապատիժները կապված են ներկայումս ԿԺԴՀ-ում իրականացվող «մաքրումների» հետ. պետական ապարատը «մաքրում» են  հյուսիսկորեական առաջնորդի՝ նախորդ տարեվերջին մահապատժի ենթարկված քեռի Չան Սոն Թհեկի համակիրներից:

Համարվում է, որ ԿԺԴՀ-ում քաղբանտարկյալների թիվը կազմում է 80.000-120.000 մարդ: Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԿԺԴՀ-ի իշխանությունները համաձայնվել են ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի այցին Փհենյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս