Բաժիններ՝

Պեսկովը հերքել է, թե Պուտինին մնացել է երեք տարվա կյանք

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկատվությունը, թե երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը տառապում է ծանր հիվանդությունից: Պեսկովն ընդգծել է, որ Պուտինի մոտ ամեն ինչ նորմալ է:

Հոկտեմբերի 24-ին New York Post թերթը գրել էր, թե Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է քաղցկեղից, և որ նրան մնացել է երեք տարվա կյանք: Այդ մասին գրած լրագրող Ռիչարդ Ջոնսոնը հենց դրանով է բացատրում Պուտինի քաղաքական ակտիվությունը ու գործարար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու որոշումը.

«Նա ցանկանում է երկրի սահմաններն ընդլայնել այնպես, ինչպես որ արել են Պետրոս Առաջինն ու Ստալինը, և ձեռք բերել հերոսի կերպար»: Ջոնսոնի խոսքերով՝ Պուտինի բուժմամբ զբաղվում է նրա գերմանացի վաղեմի ընկերը՝ 84-ամյա գերմանացի բժիշկը, որին նա ծանոթացել է Դրեզդենում, երբ դեռ աշխատում էր որպես ՊԱԿ-ի գործակալ: Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձել է 62 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս