ԱՄՆ-ը հուսով է, որ կինտենսիվացվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները. Պետդեպարտամենտ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հուսով է, որ կինտենսիվացվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները: Այս մասին լրագրողներ հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում կրկնապատկել բանակցային սեղանի շուրջ նստելու ջանքերը և կենտրոնանալ այն օգուտի վրա, որը կարող է տարածաշրջանի բնակիչներին բերել խաղաղությունը»:
Փսակին հրաժարվել է մեկնաբանել այս շաբաթ ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների դեմ սկսված դատավարությունը. «Այդ կոնկրետ գործի մասին մենք չունենք մեծ տեղեկատվություն»: