Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի լավագույն հարձակվող

Իսպանիայում այսօր տեղի ունեցավ Լա լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը:

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի լավագույն հարձակվող՝ իր խփած 31 գոլերով, իսկ մայիսի 4-ին «Վալենսիա»-յի դարպասը խփած նրա գնդակը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն գոլ: Կրիշտիանուն իր ցուցադրած խաղի շնորհիվ ճանաչվեց նաև Իսպանիայի 2013/14 թվականների առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

«Ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ և հաղթել եմ այդ մրցանակները,- ասել է Ռոնալդուն:- Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ընկերներին, երկրպագուներին, իմ ընկերուհուն և բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են ինձ համար: Սա իմ կարիերայի լավագույն պահն է, և ես այն վայելում եմ խաղադաշտում»:
Նշենք նաև, որ Կեյլոր Նավասը, ով անցյալ մրցաշրջանում գլխավորում էր «Լևանտե»-ի դարպասը, ստացավ լավագույն դարպասապահի մրցանակը, «Բարսելոնա»-յից Չավին դարձավ լավագույն կիսապաշտպան, Մադրիդի «Ռեալ»-ից Ռամոսը՝ լավագույն պաշտպան, իսկ Դիեգո Սիմեոնեն, որի շնորհիվ Մադրիդի «Ատլետիկո»-ն անցյալ տարի հաղթեց Լա լիգայի առաջնությունում, ստացավ լավագույն մարզիչ մրցանակը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս