«Մենք բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել, բոլորի». Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր 168.am-ի և newsline.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանափոխություն կարող է լինել հերթական համապետական ընտրությունների արդյունքում՝ անդրադառնալով իր հայտարարությանը, որ իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության շրջանակներում և «համապետական ընտրությունների արդյունքում, ոչ թե հրապարկներում, փողոցներում և միտինգներում»:

Հարցին՝ «այսինքն՝ արտահերթ ընտրություններին Դուք համաձայն չե՞ք», վարչապետը պատասխանեց. «Մենք դեմ ենք, և դա երկրի իմիջի համար շատ վատ երևույթ է»: Իսկ մեր հարցին՝ արդյոք իշխանությունը եռյակի հետ համագործակցության քայլեր կանի՞, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել, բոլորի»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս