Բաժիններ՝

Բրիտանական խորհուրդը ReAnimania փառատոնին ներկայացնում է McLaren Awards-ի ֆիլմերը

Հոկտեմբերի 25-ից 31-ն անցկացվում է ReAnimania անիմացիոն ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Բրիտանական խորհուրդը փառատոնին ներկայացնում է Էդինբուրգի ֆիլմերի միջազգային փառատոնի McLaren Awards-ին նոմինացված անիմացիոն ֆիլմերը:

Առաջին անգամ այս մրցանակը սահմանվել է 1990 թվականին և արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ այն տրվում է Միացյալ Թագավորության անիմացիոն արվեստի ոլորտում ստեղծարար և նորարար ֆիլմերի հեղինակներին: Մրցանակը սահմանվել է հանրահայտ շոտլանդացի անիմատոր Նորման Մքլարենի պատվին: Այս տարի լրանում է Նորման Մքլարենի 100-ամյակը: Այս առթիվ կազմվել է Մքլարեն 2014 ծրագիրը:

Այդ ծրագրում ընդգրկված 22 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը Բրիտանական խորհուրդը ReAnimania փառատոնին կներկայացնի երկու մասով` հոկտեմբերի 26-ին, 28-ին և 30-ին:

Հոկտեմբերի 26-ին ժամը 13.00-ին Նարեկացի արվեստի կենտրոնում ցուցադրվեց Մքլարեն 2014 ծրագրի առաջին մասը: Ցուցադրվեց 11 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: Նույն օրը ժամը 17.30-ին
Մոսկվա կինոթատրոնի Փոքր սրահում տեղի ունեցավ փառատոնի շրջանակում McLaren ծրագրի պաշտոնական բացումը:

Հոկտեմբերի 28-ին ժամը 15.00-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կցուցադրվի ծրագրի առաջին մասը, իսկ արդեն հոկտեմբերի 30-ին Նարեկացի արվեստի կենտրոնում ժամը 13.00-ին և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ժամը 15.00-ին կցուցադրվի ծրագրի երկրորդ մասը, ուր ներառված են 11 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ:

Հայաստանում ցուցադրվելիք ֆիլմերի հեղինակներն են BAFTA մրցանակակիր Մայք Փլիզը, Օտավայի փառատոնի գլխավոր մրցանակակիր Ստեֆըն Իրվինը, 33 տարբեր մրցանակների արժանացած «Stanley Pickle» ֆիլմի հեղինակ Վիկտորիա Մաթերը և այլոք:

Նորման Մքլարենը հայտնի է իր աշխատանքում նորարար մոտեցմամբ : Աշխատել է Լոնդոնում, Նյու Յորքում, այնուհետև տեղափոխվել Կանադա: 1952 թվականին նրա «Հարևաններ» ֆիլմ արժանացել է Օսկար մրցանակի:

Լուսանկարը` www.mclaren2014.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս