Բաժիններ՝

Մոշե Յաալոնը պատմել է Մահմուդ Աբասի դեմ ՀԱՄԱՍ-ի դավադրության մասին

Ամերիկյան Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները բացահայտել են ՀԱՄԱՍ շարժման դավադրությունը՝ կապված Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին ու Ռամալլահում պաղեստինյան կառավարությանը տապալելու հետ:

Յաալոնի խոսքերով՝ ծայրահեղականները պլանավորել էին իրենց իշխանությունը հաստատել Հորդանան գետի Արևմտյան ափին. «Ոչ վաղ անցյալում մենք ահաբեկչական ցանց բացահայտեցինք Ռամալլահի շրջանում: Մենք կալանավորեցինք ՀԱՄԱՍ-ի 96 ահաբեկչի:

Այդ անձինք հավաքագրվել ու գործում էին Ստամբուլում գտնվող ոմն Սալեհ ալ-Արուրիի ղեկավարության ներքո: Մենք Մահմուդ Աբասին փրկեցինք նրանց կողմից տապալվելուց: Հակառակ դեպքում Արևմտյան ափին կարող էր ձևավորվել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությամբ ու իրանական սպառազինությամբ կազմավորում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս