Հովիկ Աբրահամյանը կասկածներ չունի հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Մենք ցավով ենք հիշում այս ոճրագործությունը, դատապարտում ենք: Եվ ասյօր ես վստահ եմ, որ ամեն ինչ արվեց պատկան մարմինների կողմից, և ասյօր ունենք այն, ինչ որ ունենք»: Լրագրողների դիտրակմանը, որ ընդդիմադիրները համոզված են՝ եթե իշխանափոխություն լինի, ոճրագործությունը կբացահայտվի, քանի որ քաղաքական կամք է պետք, Հ. Աբրահամյանն ասել է. «Այն ժամանակ, որ զբավում էին այս գործով՝ պատկան մարմինները, ցանկանում էին, որ այդ դեպքը բացահայտվի: Եվ կային հարազատ մարդիկ՝ ի դեմս վարչապետի, և մարդիկ զբաղվում էին, որ իրականությունը բոլորն իմանային, որովեհտև հանրությունը սպասում էր: Բայց էնպես չի, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել»: Լրագորղները Հ. Աբրահամյանին հարցրել են նաև . «Իսկ դուք կասկածներ ունե՞ք կազմակերպիչների մասով: «Ոչ»,- պատասխանել է վարչապետը:
Տեսանութը՝ 1in.am-ի