Չինարիի դպրոցականների համար անվտանգության պատ է կառուցվել
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից tesankyun.am-ը տեղեկացել է, որ կառավարության պահուստային ֆոնդից 88 միլիոն դրամ է հատկացվել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում շինարարության համար:
Այդ գումարից 43 միլիոն դրամ է հատկացվել Այգեձոր համայնքում 2.6 կմ երկարությամբ ոռոգման ջրագծի շինարարության, եւս 20 միլիոն դրամ՝ այդ ջրագծի հենապատի,գաբիոնների կառուցման համար:
14 միլիոն դրամ է տրվել ադրբեջանական գնդակոծություններից Չինարիի աշակերտներին զերծ պահելու, դպրոց տանող ճանապարհին 200մ երկարությամբ անվտանգության պատ կառուցելու նպատակով: Եվս 6 միլիոն դրամ տրվել է Չինարիի դպրոցի պատուհաններում պաշտպանիչ պատ կառուցելու համար:
Մնացած գումարը տրվել է «Հայնախագիծշին» կազմակերպությանը՝ նշված շինարարական աշխատանքների համար նախագծային փաստաթղթեր պատրաստելու նպատակով: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման օրից 2014թ. մայիս 15-ից մինչ այժմ Տավուշի մարզում 364 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել: