Բաժիններ՝

Ինչպե՞ս հարստանալ. միլիոնատեր Բոդո Շեֆերի կանոնները

Միլիոնատեր, «ֆինանսական մարզիչ» Բոդո Շեֆերի՝ հարստության հասնելու սկզբունքները.

Շահույթի 25%-ը եւ գերշահույթի 50%-ն առանձին հաշվի վրա փոխանցեք: Հետագայում ներդրեք այդ գումարը: Բանկերն ընդամենը կոպեկներ են վճարում եւ միայն գումարը փրկում են ինֆլյացիայից:

Տնտեսեք: Միայն տնտեսելով եւ գումար ետ գցելով է հնարավոր միլիոնատեր դառնալ:
Սիրեք փողը:

Մեր դժբախտությունը փողի նկատմամբ վատ վերաբերմունքն է: Ոչ ոք չի ասում, որ պետք է ամբողջությամբ քեզ զրկես հաճույքներից, բայց ամեն ինչ պետք է լինի ողջամիտ:

Կազմեք 7-10 տարվա ֆինանսական պլանը: Որոշեք, ինչի եք ձգտում եւ որքան եք ուզում վաստակել մեկ, երկու, հինգ տարի հետո: Որոշեք, դրա համար ինչ պետք է անեք:

Երազանքները չպետք է փոքր լինեն: Գլոբալ մտածեք: Երազեք միլիարդների եւ մեծ հաջողության մասին: Մեծ երազանքները բաժանեք ոչ մեծ նպատակների: Հետեւողականորեն ձգտեք այդ ոչ մեծ նպատակներին, որոնք տանում են դեպի մեծ երազանքը:

Մտածեք այնպես, ինչպես միլիարդատերերը: Փորձեք մտածել հարուստ մարդկանց կատեգորիաներով:

Ինքնավստահ եղեք: Փողն ու մարդիկ սիրում են ինքնավստահներին: Ձեր հաջողությանը հավատացեք նույնիսկ այն ժամանակ, երբ գործերը վատ են:

Մի վախեցեք խնդիրներից: Սովորեք ուրախանալ անգամ անհաջողություններից ու ձախողումներից: Մեծ երազանքները հաճախ ծնվում են մեծ խնդիրներից եւ դժվարություններից: Լուծելով խնդիրները, ավելի ուժեղ եք դառնում:

Ընկնելուց հետո բարձրացողն ավելի ուժեղ է դառնում: Սա հատկապես տեղին կանոն է նրանց համար, ովքեր առնչվել են ճգնաժամին:

Ֆինանսական ազատությունն անցնում է ֆինանսական սահմանափակումների միջով: Ֆինանսական բարեկեցությունն անհնար է առանց ֆինանսական սահմանափակումների եւ ծախսերի պլանավորման: Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց դրան ձեռնամուխ չեք եղել 72 ժամվա ընթացքում, ապա 85%-ով դա երբեք այլեւս չեք անի:

Հավատո՞ւմ եք, որ կհարստանք: Կարեւոր չէ, հավատում եք, թե ոչ, բայց եթե դուք կարողանաք պահպանել սեփական ֆինանսների կառավարման պարզ կանոնները, անպայման կհարստանաք: Ընդ որում, ոչ ուշ, քան 7-10 տարուց:

Ընդամենը 20% ջանքերի գործադրումը կարող է բերել 80% արդյունքի:
80% ջանքերը, համապատասխանաբար, բերում են 20% արդյունքի:

Հարստությունը մեր իրավունքն է, որը տրված է ի ծնե: Հարուստ լինելու համար բոլորովին պարտադիր չէ ծնվել հարուստ ընտանիքում. բավական է ճիշտ վարվել կարողանալ փողի հետ եւ ձգտել կատարելության:

Ինքնավստահությունն ու դրական տրամադրվածությունը ֆինանսական հաջողության կարեւոր սկզբունք են: Պահեք հաջողության նոթատետր: Խորհուրդ եմ տալիս ամեն օր գրառել հինգ բան, որը լավ եք արել: Եթե այդքան չի ստացվում, ուղղակի գրեք, որ պարզապես դուր է եկել օրը:

Մտածեք առողջության մասին: Առանց առողջության՝ հաջողության անհնար է հասնել: Հարստությունն առանց առողջության ուրախություն չի պատճառում:

Լավ վաստակելու համար լավ գիտելիքներ են հարկավոր: Ձգտեք մշտապես սովորել, կարդալ, ընդլայնել աշխարհայացքը: Հիմարների բախտը բերում է միայն խաղատներում եւ այն էլ՝ հազվադեպ:

Հարստությունն այն է, ինչ տնտեսել եք: Այլ ոչ թե այն, ինչ դուք ծախսել եք խաղատանը, ռեստորանում կամ խանութում:

Ձեզ այնքան չեն վճարում, որքան արժեք: Եթե դուք վաստակում եք  ավելի քիչ, քան արժեք, նշանակում է՝ հենց այդքան էլ արժեք: Եթե ինչ-որ բան չի գոհացնում՝ փոխեք աշխատանքը, կենսաձեւը, փոխեք ինքներդ ձեզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս