Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի արևմտամետ է, ինքն այնպիսի բառեր է ասում, որ երբեք չեք հասկանա. Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ Եռյակի բոլոր ուժերը փաստացի արևմտամետ են: 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ տեղի ունեցած եռյակի հանրահավաքի մասին՝ նա ասաց, որ իր համար մեծ մասամբ դառնում է հասկանալի, որ իրենք չեն գնալու ցնցումների ճանապարհով, Մայդան չի լինելու, որը մեզ համար լուրջ խնդիրներ կարող էր ստեղծել.

«Դա դրական է: Դրական է նաև այն, որ այս ուժերն ամեն դեպքում ժողովրդին ակտիվացնում են իրենց իրավունքները պաշտպանելու համար: Ակնհայտ է ինձ համար դառնում, որ իրենք անկախ նրանից, որ ԵՏՄ-ին դեմ չեն խոսում, բայց, փաստացի, իրենք արևմտամետ են»:

Մեր այն դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում կողմ արտահայտվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց.
«Կողմ չի խոսել, դուք ուշադիր չեք եղել, որ ուշադիր կարդաք նրա խոսքերը, կտեսնեք՝ ինքն ասում է իրողությունը, որ չենք կարող փախչենք: Ինքն ասում է, որ ինքը պրագմատիկ քաղաքական գործիչ է և իրողությունը պարտավոր է ընդունել: Ինքը շարունակում է՝ ասելով՝ «հիմա ի՞նչ անենք, որ Սերժ Սարգսյանի ապաշնորհ, սխալ քաղաքականության արդյունքում հայտնվել ենք Եվրասիական միությունում, պետք է ողբա՞նք, պետք է լացե՞նք, հա՞»: Ուշադիր չեք կարդում, ինքն այնպիսի բառեր է ասում, որ երբեք չեք հասկանա: Այսինքն՝ ինքը մի կողմից թվում է՝ ռուսամետ է, Եվրասիական միության կողմնակից է, բայց իրականում՝ ոչ, եթե մարդը իսկպաես կողմ է, ինքը քաղաքական դիվիդենտներ շահելու համար կասի, որ միանշանակ կողմ է, ու կստանար աջակցություն և՛ Բելառուսից, և Ղազախստանից, և՛ Ռուսաստանից:

Բայց ինքը իրականում տեղ է թողնում Արևմուտքին: Փաստացի, եթե ուշադիր կարդաք իր ասած բառերը, ինքն արևմտամետ է, մարդն իր էությամբ է այդպիսին: Զարմանալի չէ, որ այնտեղ և՛ «Ժառանգությունն» է հանգիստ տեղավորվում, որը միանշանակ արևմտամետ է, և՛ «արգավաճ Հայաստանը», որի ներսում միանշանակ արևմտամետ գործիչներ կան: Բնական է նաև, որ Դաշնակցությունը գնաց, որն իշխանության հետ միասին միանշանակ կողմ է Եվրասիական Միությանը»:

Կարդացեք նաև

Ս.Գիմիշյանն ասաց, թե ինքը ուզում է, որ իշանափոխություն լինի, դա շատ կարևոր է երկրի համար. «Որ քաղաքական էլիտաները պարբերաբար փոխվեն, դա միշտ օգուտ է բերում՝ անկախ նրանից, թե եկողն ինչպիսի որակ ունի: Նույն որակների, ուժերի փոփոխությունը նույնիսկ, ամեն դեպքում, դրական եմ գնահատում»:

Տեսանյութեր

Լրահոս