Բաժիններ՝

Իրաքն ԱՄՆ-ին պատվիրել է 600 միլիոն դոլարի տանկային արկեր

Jane’s-ի փոխանցմամբ՝ Իրաքի ՊՆ-ն ԱՄՆ-ին պատվիրել է 120 միլիմետր տրամաչափի 46.000 արկ՝ նախատեսված M1A1 Abrams հիմնական մարտական տանկերի համար: Պոնտենցիալ գործարքը, որի մասին Պենտագոնն արդեն իսկ իրազեկել է ԱՄՆ Կոնգրեսին, գնահատվում է 600 միլիոն դոլար:

Պենտագոնն ընդգծել է, որ արկերն օգտագործվելու են Իսլամական պետության զինյալների դեմ պայքարում: Եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի գործարքը, ապա Իրաքը կստանա նաև համապատասխան սարքավորում: Հնարավոր գործարքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Իրաքը 2008 թվականին ԱՄՆ-ից գնել է Abrams տիպի 140 տանկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս