Ճապոնիան համաձայնվել է Վրաստանն անվանել Ջորջիա
The Japan Times-ի փոխանցմամբ՝ Ճապոնիան մոտ ժամանակներս իր պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը վերանվանելու է Ջորջիա: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ Տոկիայում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ժամանակ:
Ճապոնիայի խորհրդարանը պետք է այդ հարցը դիտարկի մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: Ցայժմ ճապոնացի պաշտոնյաները բոլոր փաստաթղթերում Վրաստան բառն օգտագործել են նրա ռուսերեն տարբերակով, որը ճապոներենով հնչում է որպես «Գուրուձիա»:
Վրաստանը հինգ տարի շարունակ փորձում էր հասնել նրան, որ Տոկիոն երկրի անվանման հարցում որպես հիմք ընդունի անգլերեն տարբերակը: Ճապոնական կողմն իր հերթին հայտարարում էր, որ այդ դեպքում Վրաստանի անունը կարելի է հեշտորեն շփոթել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հետ: