Հոկտեմբերի 24-ին Մինսկում կկայանա հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը
Հոկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ` մասնակցելու հոկտեմբերի 24-ին կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումները Բելառուսի փոխվարչապետ Պյոտոր Պրոկոպովիչի, անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:
Նիստի ընթացքում կքննարկվեն հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ներկա վիճակին և առաջիկա գործակցությանն առնչվող մի շարք հարցեր: