Իրանը պատրաստ է ակտիվացնել Վրաստանի հետ առևտրային-տնտեսական հարաբերությունները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է ակտիվացնել Վրաստանի հետ առևտրային-տնտեսական հարաբերությունները: Այս մասին Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Թալեբիֆարին:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանի ուՎրաստանի միջև հաստատված են մշակութային սերտ կապեր, և որ Թեհրանը ողջունում է երկու երկրների միջև նաև առևտրային-տնտեսական հարաբերությունների խորացումը:
Դեսպանի խոսքերով՝ առաջիկա շաբաթ Վրաստան կայցելի իրանական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվելու են Իրանի Առևտրային պալատի ներկայացուցիչներն ու իրանցի գործարարներ: Կողմերն ընդգծել են, որ այդ այցը կնպաստի մի շարք ոլորտներում Իրանի ու Վրաստանի համագործակցության խորացմանը: