«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքն ընդունվեց
Ազգային Ժողովը քիչ առաջ 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմանը կողմ է՝ պայմանով, որ իրենց առաջադրումները՝ տարանջատել մայր փաթեթը և պետական տուրքի ու հիփոթեքի հարցադրումները՝ ընդունվեն. «Եթե երկրորդ ընթերցմանը չարվի, կողմ չենք լինի այս նախագծին»:
Մ. Մելքումյանի խոսքը կրկնեց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցադրում արեց, թե փաթեթում 8 օրենք է, որոշներին կողմ են, ինչո՞ւ հիմա միանգամից չեն անում, քվերակեն:
«Ժառանգություն» խմբացկության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ սահմանամերձ տարածքներ պատգամավորների այցից հետո բոլորովին այլ գաղափարախոսություն էր դրվել. «Ցավոք, այդ բովանդակությունը այսօր տեղ չի գտել այս փաթեթում: Արհեստական է փաթեթ ձևավորվել»: