Բաժիններ՝

Սիրիայի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» 3 ինքնաթիռներից 2-ը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» զինյալների ձեռքում հայտնված երեք մարտական ինքնաթիռներից երկուսը, որոնցով նրանք իրականացրել էին իրենց առաջին թռիչքները:

Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին: Նրա խոսքերով՝ ներկայումս որոնվում է զինյալների ձեռքում գտնվող երրորդ ինքնաթիռը: Նախարարը հայտարարել է, որ այդ ինքնաթիռը չի հարուցում մտահոգություն, քանի որ զինյալներն ունակ չեն թռչել դրանով:

Զոուբին մանրամասնել է, որ զինյալների երկու կործանիչները ոչնչացվել են Հալեպից արևելք ընկած Ջիրահի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Այդ ռազմական օբյեկտը համարվում է «Իսլամական պետության» խոշորագույն բազաներից մեկը:

Զոուբին Թուրքիայի իշխանություններին մեղադրել է նրանում, որ գրավված մարտական ինքնաթիռներով զինյալների թռիչքները կարող են պատճառ դառնալ ոչ թռիչքային գոտու ստեղծման համար, ինչպես որ դա արվել է Լիբիայի ճգնաժամի ժամանակ և հանգեցրել Մուամար Քադաֆիի տապալմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս