ՀՀԿ-ականը՝ ԲՀԿ-ականին. Դուք էլ փող մի բաժանեք
Ընդհանրապես, յուրաքանչյուր ընտրությունից հետո՝ հաջորդ օրը, յուրաքանչյուր կուսակցություն զբաղված է հաջորդ ընտրություններին իր իմիջը բարձրացնելով: Այս կարծիքին է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ եռյակի հանրահավաքները հաջորդ ընտրություններում ձայներ հավաքելու համար են:
Լրագրողներից մեկի հարցին, թե Հանրապետական կուսկացությունն արդեն քանի ընտրություններում ընտրվում է, բայց ժողովուրդը նրանցից դժգոհ է, ըստ ձեզ՝ հիմա հիմա Հանրապետականի վարկանիշը բա՞րձր է, և 2017-ին Հանրապետականը որտե՞ղ կլինի, Մկրտիչ Միանասյանն այսպես պատասխանեց. «Այն ժամանակահատվածում, որ մենք ապրում ենք, հնարավոր չէ բացարձակ գոհ լինել իշխանությունից: Մինչև չգա հետինը, չեք հիշի առաջինը: Պետք է հստակ իմանանք, որ սոցիալ-տնտեսական, ֆինանսական ճգնաժամի պարագայում հույս ունենալ, որ բոլոր խնդիրները կլուծվեն և ժողովրդի բոլոր հատվածները իշխանությունից գոհ կլինեն, դա աբսուրդ է, բայց դա նշանակում է՝ մենք առավել արդյունավետ պետք է գործենք»:
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե բոլորը գիտեն՝ ինչպես եք ընտրվում՝ ընտրակաշառք եք բաժանում, վարչական ռեսուրս եք կիրառում, ի պատասխան որի՝ Մ.Մինասյանն այսպես արձագանքեց. «Ընտրակաշառք ենք, հա՞, բաժանում»:
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ հեգնանքով նկատեց. «Ինքը չի բաժանաում, մեկ ուրիշն է բաժանում»:
Մ. Մինասյանն էլ այսպես հակադարձեց. «Դե եթե բաժանելուց խոսենք, դուք չպետք է խոսեք»:
Վ. Բոստանջյանն ասաց, որ Հանրապետության նախագահն իր բերանով ասաց՝ «ինչքան պետք է, այնքան կխփենք տոկոս». «Այսինքն՝ Հանրապետականին բացարձակ խնդիր չկա 2017-18 թիվ, իներոցիոն իրենք միշտ մտածում են՝ իրենք միշտ, ինչքան որ պետք է, կխփեն»:
Մ. Մինասյանն ի պատասխան ասաց. «Դուք էլ հնարավորություններ շատ ունեք, ավելի պակաս չէ, քան Հանրապետականինը»
«Դուք ուզում եք, որ խփե՞նք: Ես ասում եմ՝ մեր երկիրը թող սիրուն ապրի», նկատեց Վ.Բոստանջյանը, որին Մ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Բա էդ սիրուն ապրելու ժամանակ դուք ինչո՞ւ եք փող բաժանում, եթե այդպես է: Դուք էլ մի բաժանեք փող»: