Սիկորսկին հերքել է իր խոսքերը, թե Պուտինը Տուսկին առաջարկել է մասնատել Ուկրաինան
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի Սեյմի նախագահ, նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երեկ երեկոյան հրաժարվել է իր այն խոսքերից, որ 2008 թվականի փետրվարին Մոսկվայում Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իբրև թե, լեհերին առաջարկել է մասնատել Ուկրաինայի տարածքը.
«Ինձ դավաճանել է հիշողությունս: Ստուգումից հետո պարզվել է, որ Մոսկվայում չի եղել վարչապետ Տուսկի ու նախագահ Պուտինի երկկողմ հանդիպում»: Սիկորսկին ափսոսանք է հայտնել, որ Politico Magazine պարբերականին տված իր հարցազրույցով անհարմար դրության մեջ է դրել ԵՄ-ի Խորհրդի նորընտիր ղեկավար Դոնալդ Տուսկին.
«Լինում են իրավիճակներ, երբ մարդը շփոթվում է: Այդպես է տեղի ունեցել նաև այս անգամ»: