Գերմանիայի արտգործնախարարը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ կքննարկի ԼՂ-ի հարցը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այցը Կովկաս պետք է ի ցույց դնի, որ ԵՄ-ն անգամ Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում իր ուշադրությունից դուրս չի թողնում «Արևելյան գործընկերության» մյուս երկրների խնդիրները:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ը: Շտայնմայերի հարավկովկասյան շրջագայությունը մեկնարկում է այսօր, որի շրջանակներում նա այցելելու է Երևան և Բաքու: Շտայնմայերը վաղը կժամանի Բաքու, ուր պլանավորված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում:

Ավելի ուշ Շտայնմայերը կժամանի Երևան և կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Շտայնմայերը, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս