ԱՄՆ-ն առանց Կոնգրեսի համաձայնության չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները. Սպիտակ տուն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը չի պլանավորում չեղյալ հայտարարել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն առանց Կոնգրեսի կողմից դա հավանության արժանացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը.
«Եթե կլինի համընդհանուր որոշում (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ), ապա բնականաբար պատժամիջոցների ներկայիս ռեժիմը չի կարող չեղյալ հայտարարվել՝ առանց Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու»: Ընդգծվում է, որ թերահավատորեն տրամադրված կոնգրեսականներից շատերը դեմ են հանդես գալիս Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը: