Իլհամ Ալիևն ընդունել է անսպասելի այցով Բաքու ժամանած Իգոր Սեչինին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ռուսական «Ռոսնեֆտ» պետական խոշորագույն նավթային ընկերության ղեկավար Իգոր Սեչինին (ադրբեջանական մամուլը նրան ներկայացնում է որպես Կրեմլի գորշ կարդինալ – 168.am):
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարվել են «Ռոսնեֆտի» ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև համատեղ նախագծերի իրագործումը:
Կողմերը դիտարկել են նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմաններից դուրս երկու ընկերությունների համատեղ նախագծերի իրագործման հարցը: Չի հաղորդվել, թե որ նախագծերի մասին է խոսքը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ խոսքը Թուրքիայում և այլ երկրներում նրանց նախագծերի մասին է:
Նման համագործակցությունը որոշակի խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: