Մասսիմո Լիպպի. Սա մի ծառ է, որի վրա երևում են պատմության վերքերը, և որտեղ վերածնվում է հույսը (լուսանկարներ)

Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում այսօր տեղի ունեցավ իտալացի հայտնի քանդակագործ Մասսիմո Լիպպիի՝ Աշտարակ քաղաքին նվիրաբերված «Խաղաղության ծառ» արձանի բացումը:

Հայաստանի ծնունդը ծառի հաստ բունն է, որից սկզբնավորված ճյուղերը կտրվում են ու նորից աճում՝ կռիվ տալով կյանքի ու մահվան դեմ. այս գաղափարն է ընկած խորհրդանշական արձանի կառուցման հիմքում:

«Սա մի ծառ է, որի վրա երևում են պատմության վերքերը, և որտեղ վերածնվում է հույսը: Խաղաղությունը երազանք չէ, այլ իրականություն, ուր աղավնին թռչում է Աշտարակ աշխարհի վրայով՝ տարածելով խաղաղությունն իբրև հաղթանակ:
Այս ծառը, ինչպես արարումը, աճում է 7 օրերի խորհրդի համաձայն: 7-րդ օրը տոնի խորհրդանիշն է, աշխարհի արարման տոնն է, բայց մարդը սպանեց կյանքը: Այս աղավնին խորհրդանշում է Քրիստոսին, որը հարությունն է, վերածնունդը»,- իր աշխատանքն այսպես մեկնաբանեց Մասսիմո Լիպպին:

Lipii (1)

Կարդացեք նաև

«Արձանի այս խորհուրդը սկզբում անհասկանալի էր տեղի բնակիչների համար, նրանք կարծես չէին ընդունում ժամանակակից ոճով պատրաստված այդ արձանը, և այդ առումով, իհարկե, ինձ համար մի փոքր դժվար էր սկզբում: Բայց եթե ինձ պետք է քննադատեն, ապա թող արձանի տեղադրման համար քննադատեն, ոչ թե մեծ սուպերմարկետի կամ որևէ օբյեկտի կառուցման»,- 168.am-ի հետ զրույցում անկեղծացավ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը:

Lipii (10)

Lipii (9)

Lipii (8)

Հարցին, թե ինչո՞ւ հենց Աշտարակ քաղաքն ընտրվեց արձանի տեղադրման համար, իտալացի քանդակագործը պատասխանեց, որ մեր հայրենակից քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ փնտրել են այնպիսի մի վայր, որտեղ կային տարբեր անպետք մետաղյա գործիքներ: Ինքն այդ մաշված գործիքներին որոշել է կյանք տալ, և դրանք կտրել է այնպես, որ խորհրդանշեն Հայաստանի պատմությունը, որը ոչնչացվելով, ջարդվելով, կտրվելով ամեն անգամ վերստեղծվում է և թեքվում դեպի նոր կյանք, դեպի խաղաղություն: Գագաթին Նոյի աղավնին է, որը խորհրդանշում է խաղաղությունը.

Massimo Lippi

«Այսօր առավոտյան ես ծիածան տեսա, որն արդեն հրաշք է: Այն հայտնվել էր այնպես, ինչպես Նոյի տապանը Արարատի վրա: «Խաղաղության ծառ»-ն առաջարկեցի տեղադրել քաղաքի կենտրոնում, քանի որ ամբողջ հրապարակը խորհրդանշական է. Կաթողիկոսի արձանը կարծես օրհնում է այս ծառը, որը համայնքի սիրտն է, մշակույթի, վարչական շենքերի համախմբումն էլ ապահովում է հոգևորի և աշխարհիկի ներկայությունը»:

Lipii (7)

Lipii (6)

Lipii (3)

Նրա խոսքով՝ Հայաստանը դարձել է նաև իր հայրենիքը, այստեղ նա տեսնում է աստվածաշնչյան ճշմարտությունը, քանզի Քրիստոսի ներկայությունն այստեղ ավելի կենդանի է, քան աշխարհի այլ անկյուններում, որտեղ երբևիցե ապրել կամ աշխատել է.

«Այս աշխատանքը ես նվիրում եմ Աստծուն և Հայաստանի բոլոր երեխաներին՝ որոնք կամուրջ են լինելու Հայաստանի և Իտալիայի միջև՝ Աշտարակ-Սիենայի բարեկամությամբ: Ես իմ քաղաքից՝ Սիենայից, կբերեմ փոքրիկ ձիթենու ծառ, որը կտնկվի արձանի մոտ, որպեսզի աղավնին, երբ բոլորը քնած լինեն, իջնի և վերցնի խաղաղության պտուղն ու տանի դեպի Արարատի ճերմակ գագաթը»:

Lipii (2)

Lipii (4)

Միջոցառման վերջում Մասսիմո Լիպպին պարգևատրվեց Աշտարակի քաղաքապետի կողմից տրված պատվոգրով: Նշեմ նաև, որ իտալացի հայտնի քանդակագործն առաջին անգամ չէ Հայաստանում: Նա մշակութային մի շարք միջոցառումների կապակցությամբ հաճախ գտնվել է այստեղ՝ Հայաստանի տարբեր վայրերում տեղադրելով իր խորհրդանշական արձանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս