Ինչ եղավ, երբ երիտասարդը խանդի պատճառով կծելով պոկեց նախկին ընկերուհու ականջի մի կտորը

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել ընկերուհուն խոշտանգելու մեջ: Դատարանը նրա նկատմամբ որպես պատիժ՝ նշանակել է ազատազրկում 3 տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ համաներում է կիրառել և ազատել պատժի կրումից:

Նա մեղադրվել է այն բանում, որ իր նախկին ընկերուհու հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել, այնուհետև մազերից բռնելով և քաշելով՝ տուժողին դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, պոռթելու նպատակով մատները մտցրել է տուժողի բերանը, տռուժողը կծել է մեղադրյալի մատը, որից հետո ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննված ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել իր կատարած հանցանքի համար և ցուցմունք է տվել, որ ծանոթացել է գործով տուժողին և որոշ ժամանակ բնակվել նրա հետ, սակայն որոշել են բաժանվել միմյանցից։
Տուժողին տեսակցելու նպատակով գնացել է վերջինիս բնակարան և այնտեղ տեսնելով իրեն անծանոթ մի տղամարդու՝ զայրացել է, ոտքով հարվածել է տուժողի գլխին, ձեռքով բռնել մազերից, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այնուհետև տուժողը մոտեցել է մուտքի դռանը, բացել այն, այդ պահին ինքը կրկին բռնել է նրա մազերից, քաշելով հանել միջանցք, կծել և պոկել է աջ ականջի մի կտորը և հեռացել է։

Նույն օրը հանգստանալով և գիտակցելով իր արարքի լրջությունը` կրկին վերադարձել է տուժողի բնակարան՝ վերջինիս որպիսությունը պարզելու նպատակով։ Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է և լույսն անջատված` տուժողի տանը գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով, մոտեցել է բնակարանի պատուհանին, քարով կոտրել այն և հասկանալով, որ նա տանը չէ, հեռացել է:

Առաջին ատյանի դատարանը նշել է, որ տուժողը ցուցմունք է տվել, որ վիճաբանել է ամբաստանյալի հետ, ով հեռացել է իր բնակարանից, բաժանվել են միմյանցից։ Դեպքի օրը, երբ իր տանն է եղել իր վաղեմի ծանոթը, իր տուն է եկել ամբաստանյալը։ Ինքը վերջինիս ասել է, որ չի ցանկանում նրա հետ որևէ կապ ունենալ։ Այդ ժամանակ նա բռնել է իր մազերից, քաշելով մտցրել բնակարան, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այնուհետև ինքը սողալով մոտեցել է մուտքի դռանը, բացել այն` օգնություն կանչելու նպատակով, այդ պահին ամբաստանյալը կրկին բռնել է իր մազերից, քաշելով հանել միջանցք, ձեռքը մտցրել է իր բերանը, ցանկանալով պոռթել իր բերանը, այնուհետև կծել և պոկել է իր աջ ականջի մի կտորը և հեռացել է։

Հետագայում տուժողը դիմում է ներկայացրել և տվել է նույնաբովանդակ լրացուցիչ ցուցմունք այն մասին, որ ամբաստանյալի կողմից իրեն թեթև մարմնական վնասվածք պատճառելու, իր աջ ականջի մի կտորը կծելու և պոկելու, սպառնալիքներ տալու, բնակարանի պատուհանի ապակին կոտրելու հետ կապված խնդրով հաշտվել է ամբաստանյալի հետ և չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

 

Տեսանյութեր

Լրահոս