Որո՞նք են աշնան համար լավագույն մթերքները
Դիետոլոգների կարծիքով՝ աշնանը շատ կարեւոր է ճիշտ սննդակարգի պահպանումը, գրում է MedikForum-ը: Մասնագետներն աշնանը խորհուրդ են տալիս օգտագործել հետեւյալ մթերքները.
-խնձոր
-հապալաս
-հաց
-կարմիր եւ նարնջագույն մրգեր ու բանջարեղեն
-կարտոֆիլ
-բանան
-ընկույզ
-շոկոլադ
Սրանք սեզոնային, թարմ սննդամթերքներ են, որոնք աշնանը բավարարում են օրգանիզմի վիտամինների եւ միկրոտարրերի պահանջարկը: Բացի այդ, դրանք ապահովում են անհրաժեշտ կալորիաներ՝ միաժամանակ չնպաստելով ավելորդ քաշի ավելացմանը: Այդ մթերքները նաեւ սերոտոնին են արտադրում, ինչը հակասթրեսային նշանակություն ունի:
Սակայն դիետոլոգները մեկ անգամ եւս ընդգծում են, որ անգամ ամենաօգտակար մթերքի օգտագործումը պետք է լինի չափի մեջ: