Յանուկովիչին ոչնչացրեց նրա իսկ ստեղծած ուժը. Լուկաշենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր համակիրների հետ միասին ֆինանսավորել է «Աջ սեկտոր» արմատական կազմակերպությանը:
Լուկաշենկոյի խոսքերով՝ Յանուկովիչը դա արել է, քանի որ «Աջ սեկտորը», իբրև թե, դեմ է եղել Յուլյա Տիմոշենկոյին, ինչը վկայում է ամեն տիպի կողմնորոշիչների կորստյան մասին. «Յանուկովիչն ինքն է իր համար ստեղծել այդ ուժը, որը և հետո ոչնչացրեց նրան: Ես նրան զգուշացրել էի դա անելու անկարելիության, դրա հետևանքների մասին»:
Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի միակ մեղավորը Վիկտոր Յանուկովիչն է: