Բաժիններ՝

«Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը AJA-ի հետ համատեղ հոկտեմբերի 27-ին կազմակերպում է տարածաշրջանային համաժողով՝ «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն»:

Համաժողովի պլենար նիստին ելույթով հանդես կգան ՀՀ կառավարության շահագրգիռ մարմինների ղեկավարները և ոլորտի միջազգային կառույցների ղեկավարներն ու փորձագետները:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են ոլորտային կլոր սեղաններ երկու հիմնական ուղղություններով` ոսկեգործություն և ադամանդագործություն:

Միջոցառման պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ (CIBJO) Գաետանո Կավալիերին, «VICENZAORO» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի Պետական գանձարանի ղեկավար (ГОХРАН) Անդրեյ Յուրինինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Շկադովը (IDMA), Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն Իցխակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լևինը, ինչպես նաև հանրահռչակ Դեբիրս և Ալռոսա ընկերությունների ղեկավարները:
«Մերիդիան» հոլդինգի լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս