Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ երկրորդ ազգային զեկույցին

Գործադիրն այսօր հավանություն է տվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող ՀՀ երկրորդ ազգային զեկույցին, ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ապահովել զեկույցի թարգմանությունը:
Երկրորդ զեկույցի նպատակն է ներկայացնել երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ցույց տալ նախորդ դիտարկումից՝ 2010 թվականից մինչև օրս մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Տեսանյութեր

Լրահոս