«Ես Սուրեն Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա». Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսոօր ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Վարդան Վարդանյանը: Նա ասաց, որ Հայաստանում արդարություն, հետևաբար` նաև արդարադատություն չկա. «Մեզ մոտ արդարադատությունը միայն արդարներին դատելու համար է»: Վարդան Վարդանյանն ասաց, որ իրենք 2013թ. նոյոմբերի 5-ին դուրս են եկել իրենց սահամանդրական իրավունքը երթի միջոցով իրացնելու համար, սակայն ոստիկանները «բիրտ ձևով» ընդհատեցին այդ երթը:

«Ուզում եմ խոսել այն Սահմանադրության մասին, որն ուզում ենք փոխել: Եթե մեկը մեքենա ունի, հնացել է, փոխում է. ես դա հասկանում եմ, բայց եթե նա քշել չգիտի, փոխում է՝ ի՞նչ անի: Եթե եղած Սահմանադրությունը չի գործում… օղորմած պապաս 20 տարի նստել է ստալինյան լագերներում, մի լավ խոսք ուներ, ասում էր՝ золотыми буквами, написано гавно: Հասկանո՞ւմ եք, ոսկե տառերով չի կարելի վատ բան գրել:

Ամենալավ Սահմանադրությունն էլ մեր երկում չի գործելու, որովհետև մեր երկրում չկա այն մարդը, որը պիտի պաշտպանի այդ Սահմանադրությունը, որը ձեռքը դնում, սուտ երդում է տալիս, հետո թքած ունի այդ Սահմանադրության վրա, ու այնքան թքած ունի, որ միջազգային ասպարեզներում կանգնում, ասում է, թե մարդիկ հանցագործ են: Թող գա, կանգնի այստեղ, նայի երեսիս մեջ, ասի՝ հանցագործ ես (խոսքը Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ-ում արված հայտարարություն մասին է, թե Շանթ Հարությունյանը խուլիգանություն է կատարել:- Օ. Հ.)»,- ասաց ամբաստանյալը, իսկ դատավորն էլ պահանջեց «ըստ էության» ասել:

«Այդ մարդն ինձ 15 հատ մեդալ է տվել, ու հիմա ինձ ասում է հանցագործ: Ես Սուրեն Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա»:

Կարդացեք նաև

«Հասարակական կա՞րգ ենք խախտել: Լավ ենք արել: Թող հասարակությունը գա, կանգնի ստեղ, թքի երեսիս: Թե չէ երկու Վովայի վկա եկել, կանգնել են այստեղ, ինձ ինչ-որ բան են ասում: Նրանք ովքե՞ր են վաբշե»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ ինքը իր 6 տարվա «տերն է, կնստի»: Նա նաև հարց հնչեցրեց. թե ինչով է բնութագրվում հասարակական կարգ խախտելը. «Որ դուրս ենք եկել պողոտա՞: Է ես իմ կյանքի ընթացքում երևի միլիոն անգամ պողոտան սխալ տեղով հատել եմ, բերեիք, դատեիք այն ժամանակ, իմանայի, որ չի կարելի: Բայց այն ժամանակ 3000 տուգանում էիք, պրծնում էր: Ես չեմ իմացել, որ 6 տարի ա սխալ հատելը»:

Վարդան Վարդանյանն անդրադարձավ նաև նախագահի հայտարարությանը, որ պետք է ձկան գլխից բռնել. «Ժողովուրդ ջան, ճիշտ է ասել, հելեք ու ձկան գլխից բռնեք: Վախը եկել է: Ձկան տեղն էլ գիտեք, գլխի տեղն էլ գիտեք: Հելեք ու բռնեք»:

Ամբաստանյալն ասաց, որ Մաքսային միությանը միանալով՝ վերջնականապես կործանեցինք Հայաստանը. «Դա մեծ կորուստ է մեր անկախության, մեր արժանապատվության, մեր ամեն ինչի համար: Ես ուղղակի չեմ հասկանում: 1000 հատ տնտեսական պայմանագրեր ունեինք, առանց այդ միության մեջ մտնելու էլ այս երկիրը ծախասծ էր Ռուսաստանին, իրանց ագտենտներն էլ դրած վերահսկում էին, որ այդ ամեն ինչը տեղի տեղին լինի: Հիմա այդ Մաքսային միությունը ինչի՞ համար է ստեղծվում, այն դեպքում, երբ մենք ոչ սահման ունենք… Հիմա մեզ որ դատում են, ուղարկելու են Ռուսաստան նստե՞նք: Ուզում եմ իմանալ՝ ինձ մաքսազերծելո՞ւ են, թե առանց մաքսազերծման ուղարկելու են այնտեղ»:

Լուսանկարը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս