Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը բխում է Վրաստանի պետական շահերից. Աբաշիձե
                                    Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր մեկնում է Պրահա, ուր անցկացվելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցային հերթին փուլը:
Աբաշիձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ հանդիպման ժամանակ անպայմանորեն քննարկելու է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ակնկալվող պայմանագրի ստորագրման հարցը.
«Փաստաթուղթ է հրապարակվել Աբխազիայի վերաբերյալ: Դա գլխավոր թեմաներից մեկն է, որոնք ես կբարձրացնեմ այնտեղ: Չնայած նրան, որ դա չի հանդիսանում մեր քննարկումների թեմա՝ այնուամենայնիվ մենք չենք կարող շրջանցել այդ հարցը: Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը բխում է Վրաստանի պետական շահերից»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    