Բաժիններ՝

«Տաշիրը» ավարտին կհասցնի Օլեգ Տաբակովի մոսկովյան թատրոնի կառուցումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Տաշիր» ընկերությունների խումբը հանդես կգա գլխավոր կապալառուի դերում՝ կապված Օլեգ Տաբակովի մոսկովյան թատրոնի բազմաֆունկցիոնալ համալիրի երկրորդ հերթի կառուցման հետ: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում:

Թատրոնի տարածքը կազմում է 19.600 քառակուսի մետր: Բազմաֆունկցիոնալ համալիրը, որում պետք է տեղավորվի մոսկովյան լեգենդար «Տաբակերկան», կառուցվում է 2007 թվականից, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերից այդ աշխատանքներն իր ավարտին պետք է հասցնի «Տաշիրը»՝ Մոսգոսէքսպերտիզայի կողմից դրական եզրակացություն ստացած նախագծին համապատասխան:

Համալիրն իրենում ներառում է Օլեգ Տաբակովի անվան բուն թատրոնը՝ 368 հանդիսականի համար նախատեսված թատերական սրահով ,վարչական-տեխնիկական շենքը, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանը՝ նախատեսված 267 մեքենայի համար:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ավելի վաղ «Տաշիրի» ուժերով ավարտվել էր առաջին հերթի շինարարությունը, կարգի էր բերվել հարակից տարածքը, ավարտվել էին ճակատամասի ու տանիքի աշխատանքները, ինչպես նաև կատարվել էր համալիրի տեխնիկական հագեցման աշխատանքների մի մասը:

«Տաշիր» խումբը ստեղծվել է 1999 թվականին: 2004 թվականին ընկերությունը մուտք է գործել զարգացման ու կոմերցիոն անշարժ գույքի մոսկովյան շուկա: Գործող, կառուցվող ու նախագծվող անշարժ գույքի օբյեկտների ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 4.5 միլիոն քառակուսի մետր: Ընկերության հիմնական սեփականատերը Սամվել Կարապետյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս