Բաժիններ՝

Վրաստանի նախագահի աշխատավարձը զիջում է Թբիլիսիի փոխքաղաքապետի աշխատավարձին

Business Грузия-ի փոխանցմամբ՝ 2013 թվականին Վրաստանում կտրուկ աճել են պաշտոնյաների աշխատավարձերը: Բացի այդ, նրանք երկրի բյուջեից ստանում են խոշոր հավելավճարներ:

Վրաստանում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաների թվում են Թբիլիսիի փոխքաղաքապետ Ալեքսանդր Մարգիշվիլին՝ ամսական 7080 լարի, Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլին՝ 7000 լարի, երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ 6900 լարի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին՝ 5900 լարի, խորհրդարանի առաջին փոխնախագահ Մանանա Կոբախիձեն՝ 5570 լարի:

Վրաստանի պետական ապարատում ամսական միջին աշխատավարձը կազմում է 1270 լարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս