Բաժիններ՝

Որո՞նք են գյումրեցի երիտասարդների առաջնահերթ խնդիրները (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է.  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն «Գյումրու երիտասարդական խորհուրդ» ոչ ֆորմալ փորձագիտական խմբի և Լիտվայի «Քաղաքականության հետազոտության ու վերլուծության ինստիտուտի” հետ համատեղ իրականացնում է “Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում” հետազոտական ծրագիրը:

Վերջինիս նպատակն է ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտել Գյումրու երիտասարդների շրջանում առկա առանահերթ խնդիրները, զարգացնել տեղական երիտասարդական քաղաքականությունը` օգտագործելով այն հիմնական փաստաթուղթ:

Ծրագիրն իրականացնողների կարծիքով, երիտասարդական խնդիրներով զբաղվող կազմակերպությունները պետք է գործեն ոչ թե առանձին-առանձին, այլ միասնական: Միայն այդ եղանակով է հնարավոր ունենալ մշակված մեխանիզմներ` երիտասարդական հարցերին լուծում տալու համար:

Ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների կողմից կանցկացվի տեղական փորձագետ-հետազոտողների վերապատրաստման 5-օրյա դասընթաց: Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի Թագավորության դեսպանատան աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031