ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը՝ կապված Իլգար Մամեդովի հետ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ի կատար ածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը, որն առնչվում է REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին ազատ արձակելուն.
«ՄԻԵԴ-ն այսօր մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը՝ կապված Իլգար Մամեդովին ապօրինաբար կալանավորելու որոշման հետ: Դա նշանակում է, որ դատարանի որոշումը վերջնական է: Դրա համար էլ ես Ադրբեւանի իշխանություններին կոչ եմ անում ազատել Իլգար Մամեդովին»:
Մամեդովին կալանավորել են 2013 թվականի հունվարին Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեղադրանքով: Մայիսին ՄԻԵԴ-ը որոշում էր ընդունել Մամեդովի կալանավորման ապօրինի լինելու մասին, ինչի հետ կապված՝ պաշտոնական Բաքուն բողոքարկել էր դա: