Գնաճի «մեղավորները»
Այս տարվա օգոստոսին՝ հուլիսի համեմատ, արձանագրվել է սպառողական գների 0.72% աճ։ ՀՀ կենտրոնական բանկի ամսական տեղեկագրի համաձայն՝ գնաճին առավելապես նպաստել են ծառայությունների գները, որոնց բաժին է ընընում վերը նշված 0.72 տոկոսից 0.68-ը։ Ամենից շատ՝ 0.57 տոկոսային կետով, գնաճին նպաստել են բնակարանային և կոմունալ ծառայությունների գները։
Պարենային ապրանքների «ներդրումը» գնաճի ցուցանիշի մեջ 0.07 տոկոսային կետ է։ Ընդ որում, եթե եթե բանջարեղենն ու կարտոֆիլը գնաճին նպաստել են 0.37 տոկոսային կետով, ապա մրգի գները 0.32 տոկոսային կետով նվազեցրել են ցուցանիշը։
Ոչ պարենային ապրանքների ենթախումբը գնաճի վրա բացասական ազդեցություն է թողել՝ այն նվազեցնելով 0.04 տոկոսային կետով։