Դժբախտաբար այսօր գոյություն ունի երկու «Դոնբաս». Ուկրաինայի ֆինանսների նախարար
Ukrinform-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը պլանավորում է առնվազն 2 միլիարդ դոլար ծախսել Ուկրաինայի արևելքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման վրա: Խոսքը գնում է անջատողականներից ազատագրված շրջանների մասին:
Դրա հետ կապված՝ դեկտեմբերին գումարվելու է միջազգային կոնֆերանս, որը միտված է անհրաժեշտ գումարներ հայթայթելուն: Այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը.
«Դժբախտաբար այսօր գոյություն ունի երկու «Դոնբաս»: Եթե խոսենք այն տարածքի մասին, որը վերահսկում է Ուկրաինան, ապա նախնական գնահատականներով՝ դրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 միլիարդ դոլար: Մենք պլանավորում ենք դեկտեմբերին դոնոր-կոնֆերանս անցկացնել կա՛մ Կիևում, կա՛մ Բրյուսելում»: