Բաժիններ՝

Երեւանի քաղաքապետարանի կարիքների անվան տակ հափշտակել է գյուղտեխնիկա. pastinfo.am

Երեւանի քաղաքապետարանի կարիքների անվան տակ «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հափշտակել են 2 «Մոտոբլոկ»:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օրերս նշված ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ մոտ մեկ տարի առաջ իրեն զանգահարել է ոմն Տիգրան Սահակյան եւ, ներկայանալով որպես Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցող «Արմին Դեկոր» ՍՊԸ-ի աշխատակից, ցանկություն  հայտնել գնել երկու «Մոտոբլոկ»:

Մասնավորապես` տղամարդը պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի կարիքների համար գնել 2 միավոր «Մոտոբլոկ» տեսակի գյուղնշանակության տենիկա, որի համար պետք է փոխանցվեր 1.320.000 դրամ: Արդյունքում` գյուղտեխնիկան վերցրել է, սակայն գումարը մինչ օրս չի փոխանցել:

Հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

 Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս